A theme of the age, at least in the developed world, is that people crave silence and can find none. The roar of traffic, the ceaseless beep of phones, digital announcements in buses and trains, TV sets blaring even in empty offices, are an endless battery and distraction. The human race is exhausting itself with noise and longs for its opposite—whether in the wilds, on the wide ocean or in some retreat dedicated to stillness and concentration. Alain Corbin, a history professor, writes from his refuge in the Sorbonne, and Erling Kagge, a Norwegian explorer, from his memories of the wastes of Antarctica, where both have tried to escape.
And yet, as Mr Corbin points out in "A History of Silence", there is probably no more noise than there used to be. Before pneumatic tyres, city streets were full of the deafening clang of metal-rimmed wheels and horseshoes on stone. Before voluntary isolation on mobile phones, buses and trains rang with conversation. Newspaper-sellers did not leave their wares in a mute pile, but advertised them at top volume, as did vendors of cherries, violets and fresh mackerel. The theatre and the opera were a chaos of huzzahs and barracking. Even in the countryside, peasants sang as they drudged. They don’t sing now.
What has changed is not so much the level of noise, which previous centuries also complained about, but the level of distraction, which occupies the space that silence might invade. There looms another paradox, because when it does invade—in the depths of a pine forest, in the naked desert, in a suddenly vacated room—it often proves unnerving rather than welcome. Dread creeps in; the ear instinctively fastens on anything, whether fire-hiss or bird call or susurrus of leaves, that will save it from this unknown emptiness. People want silence, but not that much. | Դարաշրջանի թեման, համենայնդեպս զարգացած աշխարհում, դա այն է, որ մարդիկ լռություն են տենչում, բայց չեն գտնում։ Երթևեկության աղմուկը, հեռախոսների անվերջ զանգերը, ավտոբուսներում և գնացքներում հնչող թվային հայտարարությունները, նույնիսկ դատարկ գրասենյակներում աշխատող հեռուստացույցները, այդ ամենն ուշադրությունը շեղող գործոնների անվերջ մի շարք է։ Մարդկային ռասսան ինքն իրեն սպառում է աղմուկով և ձգտում է դրա հակառակին՝ հանգստություն և կենտրոնացում փնտրելով թավուտ անտառներում, հսկայական օվկիանոսում կամ բնության գրկում գտնվող որևէ մի տեղ։ Պատմական գիտությունների պրոֆեսոր Ալեն Կորբան գրում է Սորբոնում գտած ապաստանի, իսկ նորվեգացի հետազոտող Արլինգ Կագգեն՝ Անտարկտիկայի ամայի տարածքների մասին, ուր երկուսն էլ փորձել էին փախչել։ Այնուամենայնիվ, ինչպես Ա․ Կորբան է նշում իր "Լռության պատմությունը" գրքում, հիմա, հավանաբար, աղմուկն ավելի շատ չէ, քան կար նախկինում։ Մինչև օդաճնշական անվադողերի ի հայտ գալը, քաղաքի փողոցները լի էին մետաղյա ճարմանդներով անիվների և քարերին դոփող ձիապայտերի խլացնող զրնգոցով։ Մինչև մարդկանց՝ բջջային հեռախոսներում մեկուսացում գտնելը, ավտոբուսները և գնացքները զնգում էին խոսակցություններից։ Թերթ վաճառողներն իրենց ապրանքը վաճառելու համար ամենաբարձր ձայնով գովազդում էին այն, նույնն էին անում նաև բալ, մանուշակ և թարմ սկումբրիա վաճառողները։ Թատրոնը և օպերան հանդիսանում էին "հուռա՜" ձայնարկությունների և գոռում-գոչունների մի քաոս։ Նույնիսկ գյուղերում գյուղացիները ծանր աշխատանք կատարելիս երգում էին։ Հիմա նրանք չեն երգում։ Ոչ այնքան աղմուկի մակարդակն է փոխվել, ինչից բողոքում էին նաև նախորդ դարերում, ինչքան՝ ուշադրությունը շեղող գործոնների, որոնք զբաղեցնում են այն տարածությունը, որը կարող էր լռությունը զբաղեցնել։ Մի այլ պարադոքս էլ է ուրվագծվում, քանի որ երբ լռությունն այնուամենայնիվ ներ է խուժում, լինի դա սոճու անտառի խորքում, մերկ անապատում, հանկարծ դատարկված սենյակում, այն ավելի շատ նյարդայնացնում է, քան ուրախացնում։ Վախը ներս է սողոսկում, լսողությունը բնազդաբար սրվում է յուրաքանչյուր ձայնի վրա՝ կրակի ճարճատյուն կամ թռչնի ճիչ կամ տերևների սվսվոց, ինչը դիտարկվում է որպես փրկություն այս անհայտ դատարկությունից։ Մարդիկ ուզում են, որ լռություն լինի, բայց ոչ այդքան շատ։ |