The winning entry has been announced in this pair.There were 5 entries submitted in this pair during the submission phase. The winning entry was determined based on finals round voting by peers.Competition in this pair is now closed. |
Տարիներ շարունակ, առանց մեծ աղմուկ բարձրացնելու, Նյու Յորքի իշխանություններն ապաակտիվացրել են նախկինում քաղաքի հետիոտնային անցումների լուսացույցները գործարկած կոճակների մեծ մասը: Նրանք որոշել էին, որ ծրագրավորված ժամաչափերը գրեթե միշտ ավելի լավ են աշխատում: Մինչև 2004 թվականը, 3,250 այսպիսի կոճակներից գործում էր միայն մոտ 750-ը: Քաղաքային իշխանությունները, սակայն, չհեռացրեցին անջատված կոճակները՝ անհամար մատների գայթակղելով ապարդյուն սեղմումներով: Սկզբում կոճակները փրկվեցին՝ դրանք հեռացնելու ծախսերի պատճառով: Սակայն պարզվեց, որ նույնիսկ չգործող կոճակները ծառայում են ինչ որ նպատակի: «Հավանականությունն ավելի քիչ է, որ կոճակ սեղմող հետիոտները կանցնեն մինչև կանաչ մարդուկի հայտնվելը»,- ասում է Թալ Օրոն-Գիլադը՝ Իսրայելում գտնվող Նեգավի Բեն Գուրիոն համալսարանից: Ուսումնասիրելով անցումների մոտ դրսևորվող վարքագծերը՝ նա նշում է, որ մարդիկ ավելի պատրաստակամորեն են ենթարկվում այն համակարգին, որը ենթադրաբար նախատեսված է հետևելու իրենց ներդրմանը: «Չգործող կոճակները ստեղծում են մի տեսակ դատարկահաբի ազդեցություն, քանի որ մարդիկ սիրում են տպավորություն ունենալ, թե կառավարում են իրենց կողմից կիրառվող համակարգերը»,- ասում է Միչիգանի Անն Արբոր համալսարանի մարդ-համակարգիչ փոխազդեցության փորձագետ Էյթան Ադարը: Դոկտոր Ադարը նշում է, որ իր ուսանողները հաճախ են մշակում համակարգչային ծրագրեր՝ ակտիվ «հիշել» կոճակի ներդրմամբ, որը ոչ մի դեր չի խաղում, բացի հանգստացնելուց այն օգտագործողներին, ովքեր տեղյակ չեն, որ, ամեն դեպքում, իրենց ստեղնաշարի սեղմումներն ավտոմատ կերպով պահպանվում են: «Մտածեք դրա մասին,-ասում է նա,- որպես բարի նպատակներով մի փոքրիկ խաբեություն՝ ի հակազդեցություն մեքենայացված աշխարհին ներհատուկ պաղությանը»: Սա մեկ տեսակետ է: Սակայն, հենց միայն անցումներում, պլացեբո կոճակները կարող են նաև ունենալ մութ կողմեր: Վիեննայի ՖԱԿՏՈՒՄ համալսարանի ղեկավար Ռալֆ Ռիսեն, ով ուսումնասիրում է երթևեկության համակարգերում առկա գործոնները, կարծում է, որ հետիոտների կողմից՝ իրենց սեփական գոյության կարևորության գիտակցումը, և, դրան հաջորդող դժգոհությունը պատրանքից, այժմ ավելին է, քան օգուտները: | Entry #25105 — Discuss 0 — Variant: Eastern Winner
|
Երկար տարիների ընթացքում, առանց դրա մեծ աղմուկի առաջացման, Նյու-Յորքի իշխանությունները հաշմանդամություն ունեցող մի քանի կոճակներից զերծ էին մնացել, երբ մեկնում էին քաղաքի հետիոտնային լույսերը: Համակարգչային ժմչփներ, նրանք որոշեցին, գրեթե միշտ աշխատել են ավելի լավ: 2004 թ.-ին, 3,250-ից պակաս 750-ից քիչ թվով կոճակներ մնացին: Քաղաքային կառավարությունը, սակայն, չկարողացավ վերցնել հաշմանդամ կոճակները, անթիվ մատները բռնելով, անհեթեթ սեղմելով: Սկզբում կոճակները փրկվեցին, քանի որ դրանք հեռացնելով: Սակայն պարզվեց, որ նույնիսկ կոռուպցիոն կոճակները ծառայում են նպատակին: Իսրայելում գտնվող Նեգեւի Բեն-Գյուրիոն համալսարանից Թալ Օռոն-Գիլադը ասում է, որ կոճակը սեղմում են հետիոտնները, ավելի քիչ հավանական է անցնել: Անդրադառնալով վարքագծի վրա վարվելով, նա նշում է, որ մարդիկ ավելի հեշտությամբ հնազանդվում են մի համակարգին, որը մղում է զգուշորեն պահելու իրենց ներդրումը: Գործող կոճակները արտադրում են այս տեսակի պլաստիկ ազդեցությունները, քանի որ մարդիկ այնպիսի համակարգերի նկատմամբ վերահսկողության տպավորություն են ստեղծում, ասում է Միչիգանի համալսարանի մարդասիրական համակարգչային մասնագետ Էնթան Ադարը, Անն Արբորը: Դոկտոր Ադարը նշում է, որ իր աշակերտները սովորաբար նախագծում են ծրագրային ապահովում `սեղմելով« փրկել »կոճակով, որն այլ դեր չունի, քան համոզել այն օգտվողներին, ովքեր չգիտեն, որ իրենց ստեղնաշարերը ավտոմատ կերպով պահվում են: Մտածեք այդ մասին, ասում է նա, որպես բարեգործական խաբեության շոշափում `դիմադրելու մեքենայական աշխարհի բնորոշ սառնությունը: Դա մեկ տեսակետ է: Սակայն, ճանապարհային գոտիներում, առնվազն, տեղադրման կոճակները կարող են ունենալ նաեւ մուգ կողմ: Ռիֆֆ Ռիսսերը, FACTUM- ի ղեկավար, վիենային ինստիտուտի ղեկավար, որն ուսումնասիրում է երթեւեկության համակարգերում հոգեբանական գործոնները, համարում է, որ հետիոտների վարքագծի մասին իրազեկվածությունը եւ հետագայում խաբվածության մեջ ընկճելը գերազանցում է օգուտները: | Entry #25558 — Discuss 0 — Variant: Not specified
|
Երկար տարիների ընթացքում, առանց դրա մասին մեծ աղմուկ բարձրացնելու, Նյու Յորքի իշխանությունները ապաակտիվացրել էին քաղաքի հետիոտնային անցումների լույսերը կարգավորող` նախկինում ֆունկցիոնալ կոճակները: Նրանք որոշել էին, որ համակարգչայնացված ժամաչափերը գրեթե միշտ ավելի լավ են աշխատում: Մինչ 2004 թ. նմանատիպ 3250 կոճակից ֆունկցիոնալ մնացին 750-ից քիչը: Քաղաքի ղեկավարությունը, սակայն, չհեռացրեց ապաակտիվացված կոճակները՝ դրդելով անթիվ մատների զուր սեղմել կոճակները։ Սկզբում կոճակները փրկվեցին՝ դրանց հեռացնելու արժողության պատճառով: Սակայն պարզվեց, որ նույնիսկ չգործող կոճակները ծառայում են նպատակի: Իսրայելում գտնվող Նեգևի Բեն-Գյուրիոն համալսարանից Թալ Օրոն-Գիլադը ասում է, որ կոճակը սեղմող հետիոտների դեպքում ավելի քիչ հավանական է, որ նրանք անցնեն փողոցը մինչև կանաչ մարդուկի հայտնվելը: Ուսումնասիրած լինելով խաչմերուկներում մարդկանց կողմից դրսևորվող վարքագիծը՝ նա նշում է, որ մարդիկ ավելի հեշտությամբ հնազանդվում են այն համակարգին, որը թվում է, թե ուշադրություն է դարձնում իրենց ներդրմանը: Չգործող կոճակներն ունենում են այս կարգի պլացեբոյի էֆեկտ, քանի որ մարդիկ սիրում են իրենց օգտագործած համակարգերի նկատմամբ վերահսկողության տպավորություն ունենալ, ասում է Միչիգանի Անն Արբոր համալսարանի մարդ-համակարգիչ փոխազդեցության մասնագետ Էյթան Ադարը: Դոկտոր Ադարը նշում է, որ իր ուսանողներն, առհասարակ, նախագծում են ծրագրային ապահովում` սեղմովի «հիշել» կոճակով, որի միակ դերն այն օգտվողներին հանգստացնելն է, ովքեր չգիտեն, որ ստեղնաշարերի վրա իրենց կատարած հպումները այսպես թե այնպես ավտոմատ կերպով պահպանվում են: Նա ասում է, որ դրանց մասին պետք է մտածել որպես բարի նպատակով արված խաբկանքի մասնիկ` դիմակայելու մեքենայական աշխարհին բնորոշ սառնությունը: Դա մեկ տեսակետ է: Սակայն պլացեբո կոճակները, առնվազն ճանապարհային խաչմերուկներում, կարող են նաև բացասական կողմ ունենալ: Երթևեկության համակարգերում հոգեբանական գործոնները ուսումնասիրող «ՖԱԿՏՈՒՄ» վիեննական ինստիտուտի ղեկավար Ռալֆ Ռիսսերը համարում է, որ հետիոտների՝ դրանց գոյության մասին իրազեկվածությունը և խաբկանքը բացահայտելուն հետևող զայրույթը այժմ գերազանցում է օգուտները: | Entry #25115 — Discuss 0 — Variant: Eastern
|
Երկար տարիներ շարունակ, Նյու Յորքի իշխանությունները կառավարման կոճակների մեծ մասը անջատեցին՝ առանց բարձրաձայնելու դրա մասին, որը մի ժամանակ քաղաքում օգտագործվում էր հետիոտնային անցման կանչի լուսացույցների համար։ Նրանք որոշեցին, որ համակարգչային ժամաչափերը, գրեթե միշտ ավելի լավ են աշխատել: Մինչև 2004 թ.-ը 3,250 կոճակներից ավելի քիչ քան 750-ն էին աշխատում: Կառավարությունը, սակայն, չկարողացավ հեռացնել չաշխատող կոճակները՝ ինչն էլ ազդանշան էր հանդիսանում անթիվ մատների ապարդյուն սեղման համար։ Սկզբում կոճակները պահպանվում էին, դրանց հեռացման ծախսերի պատճառով։ Սակայն պարզվեց, որ նույնիսկ չաշխատող կոճակները ծառայում են ինչ-որ նպատակի համար: Իսրայելում գտնվող Նեգևի Բեն-Գուրիոն համալսարանից Թալ Օռոն-Գիլադը ասում է, որ այն հետոիոտները, որոնք սեղմում են կոճակը, ավելի քիչ հավանական է անցնեն նախքան կանաչ լուսացույցի հայտնվելը: Ուսումնասիրելով վարքագիծը անցումներում, նա նշում է, որ մարդիկ ավելի հեշտությամբ հնազանդվում են մի համակարգի, որը պահանջում է իրենց ներդրումը ունենալ։ Չաշխատող կոճակները ստեղծում են այս տեսակին բնորոշ պլաստեպի ազդեցություն, քանի որ մարդկանց դուր է գալիս այն տպավորությունը, որ համակարգերը կարող են կառավարվել նրանց կողմից, ասում է Անն Արբոր քաղաքի Միչիգանի համալսարանի մարդ-համակարգիչ փոփազդեցության մասնագետ Էնթան Ադարը: Դոկտոր Ադարը նշում է, որ իր ուսանողները սովորաբար նախատեսում են ծրագրեր «պահել» կոճակը սեղմելու հնարավորությամբ , որն այլ դեր չունի, քան վերահավաստիացնելու այն օգտվողներին, ովքեր չգիտեն, որ իրենց ստեղնաշարերի միջոցով ավտոմատ կերպով պահվում են: Մտածեք այդ մասին,-ասում է նա, որպես բայրացակամ խաբեության դրսևորում `դիմադրելու մեքենայական աշխարհի բնորոշ սառնությունը: Դա մեկ տեսակետ է: Սակայն, առնվազն ճանապարհային անցումներում, պլաստեպային կոճակնեը կարող են ունենալ նաև բացասական կողմ: Վիենայի ինտիտուտի Ֆակտումի ղեկավար Ռալֆ Ռիսսերը, ով ուսումնասիրում է երթևեկության համակարգերում հոգեբանական գործոնները, համարում է, որ հետիոտների իրազեկվածությունը դրանց գոյության վերաբերյալ և խաբվածության արդյունքում առաջացած զայրույթը ներկայումս գերակշռում է օգուտները: | Entry #25078 — Discuss 0 — Variant: Not specified
|
Երկար տարիներ ,առանց որևէ աղմուկ հանելու , Նյու-Յորքի իշխանությունները հանել էին հսկողության կոճակների մեծ մասը,որոնք երբեմն քաղաքում հետապնդում էին հետիոտնային լույսերը:Նրանք կարծում էին,որ համակարգչային ժամաչափերը գրեթե միշտ ավելի լավ են աշխատում: 2004թ-ից 3250-ից ավելի քան 750 այդպիսի կոճակներ աշխատում էին:Թեպետ քաղաքապետարանը չհեռացրեց անջատված կոճակները՝թողնելով որ անհաշիվ մատներ անընդհատ սեղմեն: Սկզբում կոճակները փրկվեցին՝դրանք վերացնելու արժեքի պատճառով.սակայն պարզվեց,որ նույնիսկ չաշխատող կոճակները ծառայում են նպատակին:Ըստ Նեգևի Բեն-Գուռիոն համալսարանի Թալ Օրիոն-Գիլադի,Իսրայել՝հետիոտները , սեղմելով կոճակը,ավելի քիչ հավանականությամբ անցնում են մինչ կանաչ մարդու հայտվելը:ՈՒսումնասիրելով անցումային շրջաններում նրանց վարքագիծը՝նա մատնանշում է .որ մարդիկ պատրաստակամությամբ ենթարկվում են այն համակարգին,որը իրենց կարծիքը հաշվի է առնում: ,,Ոչ ֆունկցիոնալ կոճակները առաջացնում են այն աստիճանի պլացեբային ազդեցություն,քանի որ մարդկանց դուր է գալիս համակարգերի նկատմամբ վերահսկողությունը,որոնք նրանք օգտագործում են,,-ասում է Էյթան Ադարը՝մարդու և համակարգչի համագործակցության գծով մասնագետը՝Միչիգանի համալսարանից:Դոկտոր Ադարը նշում է.որ իր աշակերտները սովորաբար զարգացնում են ծրագրեր,,Պահել,, կոճակի միջոցով որը ոչ մի դեր չի խաղում ,քան օգտագործողներ ապահովելը,որոնք նույնիսկ չգիտեն,որ իրենց հպումը ավտոմատ կերպով պահպանվում է:Նա ասում է՝մտածեք այն՝որպես բարեխոս, խաբեության դրսևորում՝դիմադրելու մեքենայական աշխարհի սառնությանը: Սա մի տեսակետ է:Բայց գոնե ճանապարհները հատելու ժամանակ պլացեբային կոճակները թաքնված կողմ ունեն:Factum-ի ղեկավար Ռալֆ Ռիսերի Վիեննիսի ինստիտուտի ուսումնասիրությունը տրանսպորտային համակարգում հոգեբանական ֆակտուրայի դերում,գտնում է,որ հետիոտնի իրազեկումը ՝նրանց հայտնաբերելու,և արդյունքում ՝խաբեության միավորումը ,օգուտներ է բերելու: | Entry #25175 — Discuss 0 — Variant: Not specified
|